camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.
• , ո հլ. (յետնաբար յգ. գրծ. մալ-խօք) «հաստ չուան» Մտթ. ժթ. 24. Մրկ. ժ. 25. Ղկ. ժը. 25. Պտմ. աղէքս. Յայսմ. վրի-պակով գրուած է մամուլ Ճառընտ. (Մինչև ի կտրել զմամուլս առագաստին)։
• = Ասուռ. maxullānu «հաստ չուան», որի արմատական ձևն է xullānu «չուան» (Muss-Arnolt. Ass. engl։ Handwb. էջ 522ա և 315ա). հայերէնի մէջ x-l շրջուելով դար-ձել են լ-խ. իսկ վերջաձայն -nu-ի անկումը նոյն է ինչ որ gisrinnu>կշիռ։-Աճ.
• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել
• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։
• ԳՒՌ.-Երև. մալուխ, Ալշ. Մշ. մալոխ «փայտի կեռ կտոր՝ որ լուծի փոկին են անց-կացնում, որպէսզի կապը չբացուի». Խտջ. մալօխ «փայտէ սեպ, որ գործածում են զա-նազան նպատակներով, ինչպէս չուանի կա-պը ամրացնելու, տրեխը ծակելու, էշ մխտե-լու ևն». վերջին առումից է մալխել «էշը խթանով խթել»։ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 107 ունի արդէն «սեպ կամ մալոխ, клинъ»)։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի malux «պա-րան, չուան» (Շիրակ 1905, 425).-այս ի-մաստը՝ որ բառիս հին նշանակութիւնն է, հայոց մէջ պահուած չեմ գտել։